Աշխարհասփյուռ սիրելի հայեր,
թանկագին հայրենակիցներ
|
|
Շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտնում եւ այցելում www.mindiaspora.am կայքը, տեղեկանալու համար Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը, ՀՀ սփյուռքի նախարարության անելիքներին եւ Սփյուռքի առօրյային: Հուսով եմ ինտերնետի (համացանց) բոլոր հնարավորությունները կօգտագործենք ՀՀ կառավարության կողմից Սփյուռքին միտված քաղաքականության հիմնական դրույթները Ձեզ հասցնելու համար: Ամբողջը... |
այցելում www.mindiaspora.am կայքը,
տեղեկանալու համար Հայաստան-Սփյուռք
գործակցության զարգացմանը, ՀՀ սփյուռքի
նախարարության անելիքներին եւ Սփյուռքի
առօրյային: Հուսով եմ ինտերնետի
(համացանց) բոլոր հնարավորությունները
կօգտագործենք ՀՀ կառավարության կողմից
Սփյուռքին միտված քաղաքականության
հիմնական դրույթները համար: Մենք կանենք ամեն ինչ, մանրամասն >>
Նորություններ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայում Հայ նախկին ռազմիկների ու դիմադրականների միության նախագահ Անտուան Բաղդիկյանի գլխավորած պատվիրակությանը:
Մայիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրված պոլսահայ թատերագիր Արման Վարդանյանին հանձնեց «Մովսես Խորենացի» մեդալը` հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, Հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի նկարիչների միություն և դիտել ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված վիրահայ նկարիչների` «Հայրենիքիս կանչով» խորագիրը կրող ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները:
Հայտարարություններ
Անի մայրաքաղաքի 1050 ամյակը
2011 թվականը հայ իրականության համար կլինի մեծ հոբելյաններով հարուստ տարի: Մենք կնշենք հայոց նորանկախ երկու հանրապետությունների 20 ամյակները: 2011 թվականին լրանում է Անի մայրաքաղաքի 1050 ամյակը: >>>>>
Միջազգային խորհրդաժողով
«Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» հասարակական կազմակերպությունը 2011թ. ապրիլի 15-16-ին Ստեփանակերտում կազմակերպում է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միջազգային-իրավական երաշխիքները» խորագրով միջազգային խորհրդաժողով:
Խորհրդաժողովի նպատակն է համախմբել հիշյալ հիմնախնդիրներն ուսումնասիրող հայ իրավաբանների ներուժը` ակտիվացնելով վերջիններիս միջև գործակցությունը:
Հրավիրում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միջազգային-իրավական երաշխիքների ուսումնասիրությամբ զբաղվող բոլոր հայ իրավաբաններին մասնակցելու խորհրդաժողովին:
Մասնակցել ցանկացողներն իրենց տվյալները կարող են ուղարկել a_manassian@yahoo.com էլ. հասցեով:
Երիտասարդ տաղանդներ
Հայ իրականության պատմության էջերը արժևորվում են հայ տաղանդների աստղաբույլով, որը երբեք չի ընդհատվում, քանզի հավերժության խորհուրդ ունեցող Արարչադրոշմ Հայը, զարմանալի Հայը մեռնում է ու հառնում, հառնում է ու հարատևում… Մեծ է հայի խորհուրդը. այն աշխարհաստեղծ ու աշխարհաշեն մի մեծ ու անվերջանալի երթ է, որի սկիզբն ու վերջը ոչ ոք չի կարող գտնել:
…Որքա՜ն տաղանդավոր երիտասարդներ կան, որոնց աջակցել ու սատարել է պետք. նրանցից շատերը կարող են և արժանի են ոչ միայն հայ հանրության ուշադրության կենտրոնում լինելու, այլև` ճանաչում գտնելու համաշխարհային ասպարեզում: Հենց այս հայրենանվեր առաքելությամբ ու մտահոգությամբ էլ ՀՀ սփյուռքի նախարարությունը ձեռնարկել է հայրենանվեր ու ազգապահպան իր հերթական ծրագիրը` «ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏԱՂԱՆԴՆԵՐ» խորագրով: Նախարարության «Մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը», ստանձնելով երիտասարդ տաղանդների հայտնաբերման գործընթացը, պարբերաբար անդրադառնալու է տաղանդավոր երիտասարդների գործունեությանն ու հանդիպումներ է կազմակերպելու նրանց հետ` մեր հասարակությանը ծանոթացնելով նոր ու խոստումնալից արժեքներին, ովքեր հոգևոր սերնդափոխության հիմնասյուներն են դառնալու:
Դե ինչ, մեկնարկը տրված է, հրաշալի մտահղացումն, անշուշտ, կգտնի ընտրյալներին:
Սպասվող իրադարձություններ
Սիրելի բարեկամ, ՀՀ սփյուռքի նախարարությունն ի կատարումն Հայ լրագրողների 5-րդ համաժողովի որոշման կազմակերպում է «Արցախն ակնթարթներում» լուսանկարչական մրցույթ: «Արցախն ակնթարթներում» լուսանկարչական մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն լրատվամիջոցներում ...
ավելին...Հարգելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության պետական քաղաքականության շրջանակում իրականացնում է «Մեր մեծերը» ծրագիրը, որը նվիրված է մեր փառապսակ մեծերին: Այն առաջին անգամ մեկնարկել է 2009 թվականին և ...
ավելին...Հրատարակության է պատրաստվում «Հայկական Սփյուռք-2011» տարեգիրքը, որտեղ ներկայացվելու են Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում ՀՀ գերատեսչությունների, Հայ հոգևոր կառույցների, համահայկական կազմակերպությունների, հայ համայնքների և առանձին անհատների կողմից 2011 ...
ավելին...Սիրելի՛ հայրենակիցներ Տեղեկացնում ենք, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը 2012 թվականին իրականացնում է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը: «Իմ Հայաստան» փառատոնի նպատակներն ու խնդիրներն են Հայաստան-Սփյուռք կապերի և համագործակցության ...
ավելին...«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» Սփյուռքի լրատվամիջոցների մրցույթ ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ Համաշխարհային հայկական կոնգրեսը հայտարարում են «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» Սփյուռքի ...
ավելին...Սիրելի´ սփյուռքահայ պատանի երաժիշտներ, Շուրջ երկու տարի է, որ ՀՀ սփյուռքի նախարարության հովանու ներքո գործում է Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Եսայանցի գլխավորությամբ: Նվագախմբի կազմում ընդգրկված են ...
ավելին...ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ «ՍՓՅՈՒՌՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ-2012 ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՎՈՒՄ Է ՄԻՆՉԵՎ Ս.Թ. ՀՈՒՆԻՍԻ 10-Ը Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու արմատավորմանը, ...
ավելին...ՀԱՐԳԵԼԻ′ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների` Հայաստան ճանաչողական այցելությունների 2012 թվականի «Արի տուն» ծրագիրը` նորացված և բարելավված: Ծրագրի նպատակն է` աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել ...
ավելին...«Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով ուսանողների և աշակերտների համար անցկացվող «Հայ-ռուսական դարավոր կապերը» բարեկամություն ուղղված ապագային» թեմայով լավագույն գրական ստեղծագործության VIII միջազգային մրցույթի ԿԱՐԳ 1. Ընդհանուր ...
ավելին...«Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրով լրագրողների համահայկական 6-րդ համաժողով ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 2012թ. հոկտեմբերի 4-6-ը Երևանում կկայանա «Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ» խորագրով լրագրողների ...
ավելին...


